Նինոծմինդայի ֆուտզալի թիմի հաղթանակը. «Փարվանա» 4 – 3 «Նիկորա»

Նինոծմինդայի ֆուտզալի թիմի հաղթանակը. «Փարվանա» 4 – 3 «Նիկորա»

Վրաստանի Բիզնես Լիգայի առաջնության շրջանակներում ապրիլի 25 -ին Նինոծմինդայի «Փարվանա» ֆուտզալի ակումբը Թբիլիսիում անցկացրեց հերթական հանդիպումը եւ մրցեց «Նիկորա» – ի հետ:

Հանդիպումը անցկացվեց Թբիլիսիի օլիմպիական սպորտային մարզադաշտում, որտեղ «Փարվանա» հավաքականը 4 – 3 հաշվով կամային հաղթանակ տարավ «Նիկորա» թիմի նկատմամբ:

2 -րդ րոպեին խաղի հաշիվը բացեց Շոթա Ուշառաուլին: 11 -րդ րոպեին Ռաֆիկ Մարգարյանը հավասարեցրեց հաշիվը: «Փարվանա» ակումբը բաց թողեց եւս երկու գոլ եւ 3-1 հաշվով զիջում էր մրցակցին մինչեւ առաջին խաղակեսի ավարտը: Սակայն երկրորդ խաղակեսին, Ռաֆիկ Մարգարյանի երկու գոլերի եւ վերջին րոպեներին Զոհրաբ Դարբինյանի իրացրած գոլը հաղթանակ բերեց մեր թիմին:

Սպորտդպրոցի տնօրեն Վալերի Բդոյանի խոսքով. «Մեր թիմը վաստակեց երեք միավոր եւ այս պահին գտնվում է 3 -րդ հորիզոնականում: Մենք հիմա պայքարում ենք 1 եւ 2 -րդ տեղերի համար: Հաջորդ մեր հանդիպումը տեղի կունենա մայիսի 23 -ին»:

Մանրամասները՝ աուդիոնյութում.

Radio NOR · Նինոծմինդայի ֆուտզալի թիմի հաղթանակը. «Փարվանա» 4 – 3 «Նիկորա»