Նինոծմինդայի շրջանի Թորիա գյուղի բնակիչներն ունեն շատ հիմնախնդիրներ: Ամենակարևոր խնդիրներից մեկն էլ հանդիսանում է մանկապարտեզի բացակայությունը:
Թորիայի հանրային դպորցի տնօրեն Սերգեյ Պետրոսյանը մեզ հետ զրույցում ասաց. «Գյուղը մանկապարտեզ չունի եւ ստիպված ենք թվով 15 երեխաներ տեղափոխել հարեւան Հեշտիա գյուղի մանկապարտեզ: Որոշակի խնդիրներ են առաջանում ճանապարհի հետ կապված, հատկապես ձմեռային պայմաններում: Շատ երեխաներ կարող էին գնալ մանկապարտեզ, բայց չունենալով համապատասխան միջոցներ որոշ ծնողներ հրաժարվել են երեխաներին տեղափոխել»:
«Այժմ աշխատանքներ են տարվում այդ ուղղությամբ դպրոցի եւ քաղաքապետարանի մասնակցությամբ: Հնարավոր է դպրոցի շենքից ինչ-որ մի մաս տրամադրվի գյուղում մանկապարտեզ բացելու համար: Աշխատանքները ընթացքի մեջ են, քաղաքապետարանը տվել է իր համաձայնութունը, Ռեսուրս կենտրոնը եւ դպրոցի տնօրինությունը նույնպես, այժմ սպասում ենք նախարարության կողմից պատասխանի, եթե ստանանք դրական պատասխան ապա գյուղում կունենանք մանկապարտեզ», – ասաց Պետրոսյանը:
Մանրամասները՝ աուդիոնյութում.