Նինոծմինդայի մանկապատանեկան «Փարվանա» ֆուտբոլի հավաքականը առաջին հանդիպմանը պարտվեց

Նինոծմինդայի մանկապատանեկան «Փարվանա» ֆուտբոլի հավաքականը  առաջին հանդիպմանը պարտվեց

Նինոծմինդայի «Փարվանա» մանկապատանեկան հավաքականը մասնակցում է մեծ ֆուտբոլի տարածաշրջանային առաջնությանը:

Ապրիլի 25 -ին «Փարվանա» ֆուտբոլի մանկապատանեկան թիմը մեկնեց Բորժոմի եւ անցկացրեց առաջին հանդիպումը Ախալդաբա թիմի հետ եւ պարտվեց 6 – 0 հաշվով:

Թիմի մարզիչ Վանիկ Բդոյանը մեզ հետ զրույցում ասաց. «Տղաները դեռեւս մեկ ամիս է ինչ մարզվում են եւ դեռ ժամանակ է հարկավոր մարզական վիճակ ձեռք բերելու համար: Առաջնությանը մասնակցում են թվով 5 թիմեր՝ Նինոծմինդա, Ախալքալաք, Ախալցիխե, Ախալդաբա եւ Գումբուրդո: Հաջորդ խաղը մայիսի 4 -ին է, մեր խաղադաշտում ընդունելու ենք Գումբուրդոի թիմին: Բայց դեռեւս հարցական է այս հանգստյան օրերի հետ կապված խաղը կայանալու է, թե ոչ»:

Գլխավոր լուսանկարը վերցված է სამცხე–ჯავახეთის ფეხბურთის ფედერაცია ֆեյսբուքյան էջից: