Բնակչությունը մտածում է 700 տոննա կարտոֆիլը լցնել քաղաքապետարանի դիմաց

Բնակչությունը մտածում է 700 տոննա կարտոֆիլը լցնել քաղաքապետարանի դիմաց

Ախալքալաքում ՝ Ալաստան գյուղում, 700 տոննա կարտոֆիլ է փչանում, շուրջ 180 ընտանիք օգնություն է խնդրում: Տեղացիներն ասում են, որ եթե կառավարությունը ուշադրություն չդարձնի և չօգնի վաճառել բերքը, նրանք կարտոֆիլը կլցնեն Ախալքալաքի քաղաքապետարանի դիմաց:

Տեղացիներն ասում են, որ բերքը դժվարանում են վաճառել արտերկրից բերված կարտոֆիլի պատճառով:

«Բնակիչներն այս տարի պետք է բերքը թափեն, ոչ մի գնորդ գյուղ չի եկել: Ասում են ՝ գյուղատնտեսությունը պետք է զարգացնել, և ինչպե՞ս զարգացնենք: Մենք կորուստից բացի, ավելին չենք տեսել: Մենք կարտոֆիլի հույսով ենք, ցանեցինք, բերեցինք, բայց չենք կարող վաճառել: Այնքան փող չունենք, որ նկուղում մնացած տոննաներով կարտոֆիլը տանենք ու թափենք: Նաև չգիտենք, եթե տանենք մեծ քաղաքներ կվաճառվի թե ոչ, քանի որ շուկաները լիքն են: Մենք ուզում ենք, որ պետությունն օգնի մեզ փակի սահմանները և կարտոֆիլ չներկրի Թուրքիայից, այդ ժամանակ միգուցե վաճառենք»,- Ասում է Ալաստանի բնակիչ Նորայր Մարգարյանը:

Ալաստանցիները ասում են, որ իրենք ամեն տարի այնքան կարտոֆիլ են ունենում Ջավախեթիում, որ կարող են բավարարել ամբողջ վրացական շուկայի պահանջները:

«Գյուղում յուրաքանչյուր ընտանիք ունի ավելի քան 20 տոննա կարտոֆիլ: Մենք 50-60 թեթրի չենք ուզում, ինչպես անցյալ տարի ենք ծախել, այնքան գումար վճարեն, որ պարարտանյութ և վառելիք կարողանանք գնել: Ես երեխաներ ունեմ, հաշմանդամ մայր և մեր միակ եկամուտն թոշակն է: Կարծում եմ ՝ միակ լուծումը ներմուծումը ժամանակավորապես դադարեցնելն է», – ասաց Արմեն Ադամյանը

Ըստ գյուղապետ Արթուր Իրիցյանի, 2020 թվականին Ջավախեթիում ամենաշատ կարտոֆիլն է ցանվել: Բնակիչները չեն կարողացել գնալ աշխատելու հարևան երկրներ, ուստի բոլորը մշակել են հողը և կարտոֆիլ ցանել: Տեղացիների նման, նա կարծում է, որ տեղացիներն վաճառքի հարցում կառավարության օգնության կարիքն ունեն:

«Ալաստան գյուղում կա 175 ընտանիք, նրանցից 160-ը կարտոֆիլ են աճեցնում: Փակ սահմանների պատճառով բնակչությունը չէր կարող լքել երկիրը: Անցյալ տարի, եթե ցանվել էր 200 հա այս տարի հասավ մինչև՝ 350 հա: Պետությունը պետք է օգնի մեզ, երևի դրսից չպետք է ներկրեն, այս դեպքում տեղի կարտոֆիլը կվաճառվի», – ասաց Արթուր Իրիցյանն

Ըստ Ախալքալաքի քաղխորհրդի պատգամավոր Սիմոն Մանանյանի, բնակչությանը օգնելու համար կառավարությունը պետք է իրենց արտադրանքը ներկայացնի պետական ​​կազմակերպություններին:

«Մենք ունենք բանակ, հիվանդանոց, ոստիկանություն, մանկապարտեզ, ինչու՞ չեն գնում Ախալքալաքի կարտոֆիլը: Քաղխորհրդի նախագահ Նաիրի Իրիցյանն գրավոր դիմել է «Վրացական երազանքին» և կուսակցությունը խոստացել է օգնել, այդ օրվանից անցել է 20 օր, և ոչինչ չի լսվում: Բնակիչները մտածում են կարտոֆիլը մեքենայով տանել ու դատարկել քաղաքապետարանի դիմաց, այլ տարբերակ չկա: Գյուղում մոտ 700 տոննա կարտոֆիլ է փչանում: Եվ բնակչությունը գցում է աղբը, եթե մենք այն վաճառեինք երկու ամիս առաջ նույնիսկ ցածր գնով, միևնույն է, եկամուտ կունենայինք»,- Ասում է Սիմոն Մանանյանը, որն ապրում է նույն գյուղում

Ըստ Ախալքալաքի քաղաքապետ Յուրի Ունանյանի, նմանատիպ խնդիր, ինչպիսին Ալանստանում է, առաջացել է քաղաքապետարանի բոլոր գյուղերում: Բնապահպանության և գյուղատնտեսության նախարարությունը նույնպես տեղյակ է խնդրին:

«Սա ընդհանուր խնդիր է, կառավարությունը տեղյակ է դրան: Մեքենաներն արդեն սկսել են գալ, գործարարները գալիս ու գնում են: Բայց միևնույնն է շատ կա մնացած, այս տարի լավ բերք կար: Զոռով ինչպե՞ս որևէ մեկին: Խաղող չի, որ հանձնենք և գինի դարձնեն: Խնդիր կա, և նրանք ճիշտ են, բայց մենք արեցինք այն, ինչ կարող էինք, այս հարցը բարձրացրինք գյուղնախարարության առջև, ես նամակ եմ ուղարկել, պատասխանն այն է, որ համապատասխան միջոցառումներ են ձեռնարկվելու»,- Ասում է Յուրի Ունանյանը: sknews.ge