Վրաստանում Զատկի տոներին ալկոհոլային հարբածության պատճառով հոսպիտալացվել է 658 մարդ, հայտնում է Հանրային հեռուստատեսությունը:
Վրաստանի արտակարգ իրավիճակների համակարգման և արտակարգ օգնության կենտրոնի տվյալներով՝ մայիսի 2-ի առավոտյան՝ ժամը 10-ից մինչև մայիսի 4֊ը ընկած ժամանակահատվածում հանրապետությունում գրանցվել է ընդհանուր առմամբ ալկոհոլային հարբածության 785 դեպք:
Միայն Թբիլիսիում հայտնաբերվել է 281 նման ախտորոշմամբ պացիենտ, որից 226-ը հոսպիտալացվել են:
Մարզերում գրանցվել է ալկոհոլային թունավորման 504 դեպք, հոսպիտալացման կարիք է ունեցել 432 հիվանդ:
Այս ժամանակահատվածում կտրուկ աճել են նաեւ սննդային թունավորման դեպքերը: Նման բողոքներով կենտրոնն արձանագրել է 411 զանգ: Դրանցից 194 մարդ հոսպիտալացվել է:
Միայն Թբիլիսիում թունավորվել է 121 մարդ, որից 27-ը հոսպիտալացվել են: Երկրի այլ շրջաններում գրանցվել է 290 դեպք, որից 167-ը հոսպիտալացվել է: