Վրաստանում ընտանեկան բռնության զոհ է դարձել 1875 կին

Վրաստանում ընտանեկան բռնության զոհ է դարձել 1875 կին

Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը հրապարակել է ընթացիկ տարվա առաջին եռամսյակի ընթացքում ընտանեկան բռնության ահազանգերի վիճակագրութունը: Երեք ամսվա ընթացքում  ընտանեկան բռնության 2 270 փաստ է արձանագրվել: Զոհերի շարքում 1 875-ը, այսինքն՝ 83%-ը կին է եղել:

Ինչ վերաբերում է բռնացողներին, 2 141-ը տղամարդ է եղել, 323-ը՝ կին:

Վերջին տարիների ընթացքում ՆԳՆ-ի հրապարակած վիճակագրությունն աճող է, օրինակ՝ եթե 2008-ին ընտանեկան բռնության ընդամենը 198 փաստի մասին է բարձրաձայնվել, ապա 2020-ին այս ցուցանիշը եղել է 9 144: aliq.ge