Վրաստանը նախատեսում է բացել ցամաքային սահմանը

Վրաստանը նախատեսում է բացել ցամաքային սահմանը

Վրաստանի ցամաքային ու ծովային սահմանները փակ են 2020 թվականի մարտից: Ցամաքային սահմանի բացումը կապված է համավարակի երրորդ ալիքի ավարտի հետ։

Վրաստանի իշխանությունը մտադիր է ցամաքային սահմանները բացել առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում։ Այդ մասին հայտարարել է Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նատիա Թուրնավան:

«Ընդհանուր առմամբ նախատեսվում է բացել ցամաքային սահմանները, բայց դա պետք է լինի համավարակի երրորդ ալիքի ավարտից հետո։ Ամենայն հավանականությամբ, մի քանի շաբաթվա հարց է», – ասել է Տուրնավան։

Օդային ճանապարհով հարևան երկիր կարելի է հասնել այս տարվա փետրվարի 1-ից։