Ուժեղ քամու հետեւանքով արդեն երկու օր է Ժդանովական գյուղի մի մասը զրկվել է գիշերային լուսավորությունից, մասնավորապես վնասվել են էլեկտրալարերը:
Վերոնշյալ խնդրի շուրջ տեղեկություն ստանալու համար մենք հեռախոսազրույց ունեցանք Ժդանովականում ENERGO PRO GEORGIA ընկերության աշխատակցի հետ:
Նրա խոսքով՝ տեղյակ են այդ մասին եւ այսօր կտարվեն համապատասխան աշխատանքներ գիշերային լուսավորությունը վերականգնելու ուղությամբ: