Նինոծմինդայի Ճոճաշեն թաղամասում սկսվել են ջրահեռացման ջրանցքների կառուցման աշխատանքները

Նինոծմինդայի Ճոճաշեն թաղամասում սկսվել են ջրահեռացման ջրանցքների կառուցման աշխատանքները

Այսօր ՝ մայիսի 27-ին, LELO(შპს ლელო) շինարարական ընկերությունը սկսեց աշխատել Նինոծմինդա քաղաքի Ճոճաշեն թաղամասում ջրահեռացման համակարգի վրա:

Նախագծի համաձայն, ջրահեռացման համակարգի կառուցում նախատեսվում է հետևյալ հատվածներում. Պուշկինի փողոցի հատվածում դեպի Ճոճաշեն, Շահումյան, Մաշտոց, Դումբաձե, Բաղրամյան, Իսահակով, Ծերեթելի, Տոլստոյ և Ջափարիձե փողոցների վրա:

Այս պահին աշխատանքներ են տարվում Շահումյան փողոցում:

Բաթումիից LELO (შპს ლელო) շինարարական ընկերությունը շահեց մրցույթը նախատեսված 350,000 լարիից 328,000 լարիի չափով: Ծրագրի շրջանակներում կապալառուն պարտավորվում է երեք ամսվա ընթացքում ավարտել նախատեսված բոլոր աշխատանքները:

Հիշեցնենք, որ ջրահեռացման ջրանցքների բացակայության պատճառով Նինոծմինդայի փողոցները հեղեղվել են: Ամեն անգամ հորդառատ անձրեւից հետո քաղաքի փողոցներում հսկայական լճակներ են գոյանում և հեղեղում են որոշ բնակիչների բակեր: