Այսօրվանից բնական գազի սակագինը բարձրանում է 8 թեթրիով

Այսօրվանից  բնական գազի սակագինը բարձրանում է 8 թեթրիով

Այսօրվանից՝ հունիսի 1-ից մայրաքաղաք Թբիլիսիում 1 խորանարդ մետր բնական գազի սակագինը ավելանում է շուրջ 8 թեթրիով և այսուհետ այն կկազմի 54 թեթրի` նախկին 46-ի փոխարեն:

«Թբիլիսի Էներջի» ընկերությունը, որը մայրաքաղաքին ապահովում է բնական գազով, ավելի քան 20 մլն լարիի պարտք է կուտակել, ինչը պայմանավորված է եղել ազգային արժույթի տատանումներով:

Նոր սակագինը ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունիսի 1-ից և կգործի մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:aliq.ge