23-ամյա թոռնուհին սպանել է տատիկին

23-ամյա թոռնուհին սպանել է տատիկին

Փոթիում ոստիկանության ծառայողները ծանր հանգամանքներում ընտանիքի անդամի դիտավորյալ սպանության մեղադրանքով բերման են ենթարկել 23-ամյա կնոջ:

Քննության համաձայն՝ մեղադրյալը բութ գործիքով վնասվածքներ է հասցրել իր 68-ամյա տատիկի գլխին, ինչի արդյունքում տարեց կինը մահացել է:

Լրատվամիջոցների հաղորդմամբ, կնոջ դին այսօր գտել են հարեւանները: Ընկերներն ու հարազատները պատմում են, որ երիտասարդ կինը հոգեկան խնդիրներ ուներ: Նրանց տեղեկություններով ՝ տատիկն ու թոռնուհին հաճախ են բախվել ու վիճել:

Քրեական գործը հարուցվել է «ծանրացուցիչ հանգամանքներում ընտանիքի անդամի դիտավորյալ սպանություն» հոդվածով: Մեղավոր ճանաչվելու դեպքում ձերբակալվածին սպառնում է 13-ից 17 տարվա ազատազրկում: