Հրդեհ Օրոջալարում. Այրվել է ավտոտնակը և կայանված ավտոմեքենան. ՏԵՍԱՆՅՈւԹ

Հրդեհ Օրոջալարում. Այրվել է ավտոտնակը և կայանված ավտոմեքենան. ՏԵՍԱՆՅՈւԹ

Նինոծմինդայի մունիցիպալիտետի Օրոջալար գյուղում այսօր՝ հունիսի 5-ի գիշերը ժամը երեքին հրդեհվել է ավտոտնակ, որտեղ կայնաված է եղել Audi A6 մակնիշի ավտոմեքենան:

NOR ռադիոկայանի աղբյուրը նշում է, որ ավտոտնակում երկու մեքենա է եղել: Տանտերերին հաջողվել է ավտոտնակից դուրս բերել միայն մի մեքենան, իսկ երկրորդ մեքենան չի հաջողվել դուրս բերել և այն ամբողջությամբ այրվել է: Ավտոտնակը և մեքենան պատկանել են Կ. Հանեսյանին:

Դեպքի վայրում աշխատել է հրշեջ-փրկարարական ծառայությունը: Հրդեհի առաջացման պատճառները պարզվում են: