Նինոծմինդայի ֆուտզալի «Փարվանա» թիմը գրավեց 2 -րդ հորիզոնականը. Բիզնես Լիգա

Նինոծմինդայի ֆուտզալի «Փարվանա» թիմը գրավեց 2 -րդ հորիզոնականը. Բիզնես Լիգա

Վրաստանի Բիզնես Լիգայի առաջնության շրջանակներում՝ հունիսի 6 -ին Նինոծմինդայի «Փարվանա» ֆուտզալի ակումբը C խմբում տեխնիկական հաղթանակ տարավ «ՎՖՖ» – ի նկատմամբ:

Թբիլիսիի օլիմպիական սպորտային մարզադաշտում, «Փարվանա» հավաքականին շնորհվեց տեխնիկական հաղթանակ Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի թիմի նկատմամբ՝ 5:0 հաշվով եւ թիմը 12 միավորով գրավեց 2 -րդ հորիզոնականը:

Սպորտդպրոցի տնօրեն Վալերի Բդոյանի խոսքով. «Երեկ ավարտվեց խմբային փուլի վերջին խաղը, որտեղ հաղթեցինք 5 – 0 հաշվով, ապահովելով երկրորդ տեղը եւ բարձրացանք Ոսկե Լիգայի գավաթի խաղարկությանը: Հունիսի 20 -ին մրցելու ենք A խմբի առաջատար՝ «Կրոկոբետ» թիմի հետ: Հաղթանակի դեպքում, հաջորդ մրցաշրջանում արդեն հանդես կգանք Ոսկե Լիգայում ուժեղագույն թիմի կարգավիճակում: Պարտության դեպքում էլ կխաղանք Արծաթե Լիգայում՝ մեկ սանդղակ ավելի ցածր»:

Մանրամասների համար անցեք հղումով` sbm.ge

Մանրամասները՝ աուդիոնյութում.

Radio NOR · Նինոծմինդայի ֆուտզալի «Փարվանա» թիմը գրավեց 2 -րդ հորիզոնականը. Բիզնես Լիգա
Нет описания фото.