Վրաստանում ընտրական բարեփոխումների շրջանակներում, էլեկտրոնային տեխնոլոգիաների փորձարկման նպատակով հունիսի 12-ին փորձնական ընտրություններ կանցկացվեն: Փորձնական ընտրություններին կմասնակցի մոտ հազար մարդ, հայտնում է sputnik-georgia-ն։
Երկուշաբթի աշխատանքային հանդիպման ժամանակ կուսակցությունների և ՀԿ-ների ներկայացուցիչները քննարկել են ընտրական գործընթացում էլեկտրոնային տեխնոլոգիաների ներդրման հարցը։ Մասնավորապես, զրույցը վերաբերել է այնպիսի հարցերի, ինչպիսիք են շտրիխ-կոդը, ընտրողների նույնականացումն ու քվեաթերթիկների հաշվարկման գործընթացը տեսախցիկների առկայությամբ։
Փորձնական ընտրություններից հետո գործընթացում ներգրավված բոլոր կողմերը կքննարկեն ակնհայտ խնդիրները և որոշում կկայացնեն: Եթե աշխատանքային խմբերի անդամները դրանք արդյունավետ համարեն, կողմերը կանցնեն իրականացման հաջորդ փուլ: