Ախալքալաքում անչափահասների միջև առճակատման ժամանակ վիրավորված 17-ամյա տղայի եղբայրը «Հարավային դարպասին» պատմում է հունիսի 8-ին տեղի ունեցած վեճի պատճառների մասին: Նա ասում է, որ երիտասարդները հավաքվել են քաղաքի կենտրոնական այգում` լուծելու մի քանի օր առաջ սկսված խնդիրը, բայց իրադարձություններն այլ կերպ են զարգացել: 17-ամյա տղայի հետ միասին այս օրը վնասվածքներ են ստացել նաև այլ երիտասարդներ:
«Մենք նախկինում որոշակի խնդիրներ ունեինք, և մենք հավաքվել էինք այս հարցի շուրջ խոսելու: Մենք չորս հոգի էինք, երեկոյան ժամը 10-ը կլիներ, երբ 15-20 մարդ եկան: Մենք զենք չունեինք, քանի որ չէինք պատրաստվում կռվել: Եղբորս դանակահարել են չորս տեղից: Եթե իմանաինք, որ նրանք գալիս են նման մտադրությամբ, մենք այլ կերպ կվարվեինք», – ասաց վիրավորի եղբայրը
Նրա խոսքով ՝ դեպքի ժամանակ նրանցից մի քանիսը տարբեր վնասվածքներ են ստացել, բայց միայն մեկին է անհրաժեշտ եղել տեղափոխել կլինիկա:
«Ես թեթև ուղեղի ցնցում ունեի, մյուսները մի քանի վնասվածք ունեին: Երբ եղբորս տեսա նման վիճակում, ինքս ինձ կորցրի, նստեցրինք մեքենան, նրանք էլի հետևում մեզ: Եթե 5 րոպե ուշացումով տանեինք, չէինք կարողանա օգնել նրան, արնաքամ էր լինում, անհրաժեշտ եղավ երեք լիտր արյան փոխներարկում: Եղբայրս այժմ վերակենդանացման բաժանմունքում է, իսկ նա, ով դա արեց, քայլում է դրսում», – ասաց նա:
Ըստ ՆԳՆ-ի, միջադեպը քննվում է Քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով, որը նախատեսում է դիտավորությամբ առողջությանը վնաս հասցնել, որը պատժվում է երեքից վեց տարի ազատազրկմամբ:
Գործակալությունը նշում է, որ ենթադրյալ հանցագործը բացահայտված է, և ընթանում է հետաքննություն:
Վիրավորված անչափահասը այժմ բուժվում է վրաց-հոլանդական հիվանդանոցում:sknews.ge