Մեր քաղաքականության ամենակարևոր հաջողությունը իմ կողմից միջնորդավորված և Միացյալ Նահանգների աջակցությամբ վերջերս կայացած Հայաստան-Ադրբեջան համաձայնությունն է: Սա իսկապես աննախադեպ իրադարձություն է, որն ընդգծում է մեր հատուկ դերը տարածաշրջանում խաղաղության ապահովման գործում,- այս մասին հայտարարել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ խորհրդարանում զեկույց և երկրի զարգացման տասնամյա ծրագիրը ներկայացնելիս:
Կառավարության ղեկավարը նշել է, որ Լեռնային Ղարաբաղում պատերազմը զգալի դժվարություններ է առաջացրել ամբողջ տարածաշրջանի համար: Հարևանության խաղաղությունն ու կայունությունը էական նշանակություն ունեն Վրաստանի համար: Կառավարությունը վարում է հավասարակշռված, միևնույն ժամանակ փոխշահավետ համագործակցության քաղաքականություն:
«Օգտվելով առիթից` մեկ անգամ ևս շնորհակալություն եմ հայտնում երկու երկրների ղեկավարներին՝ նախագահ Ալիևին և վարչապետ Փաշինյանին: Ես հայտնում եմ իմ պատրաստակամությունը՝ շարունակել այս գործընթացը, ընդհանուր խաղաղության և կայունության հասնելու համար»,- ասել է վարչապետը:
Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքերով՝ Թուրքիայի հետ ինտենսիվ երկխոսություն է ընթանում տնտեսության, առևտրի, գյուղատնտեսության և այլ ոլորտներում համագործակցությունը խորացնելու ուղղությամբ:
Ընթերցեք նաև՝