Թբիլիսի-Ռուսթավի շրջանցիկ ճանապարհին բեռնատար մեքենայի մասնակցությամբ վթարի արդյունքում մեկ մարդ է զոհվել: Այդ մասին հայտնում է InfoRustavi տեղական գործակալությունը:
Վթարը տեղի է ունեցել այսօր կեսօրին: Բեռնատարը կամրջից ընկել է երկաթուղային գծերի վրա, ապա բռնկվել: Որոշ ականատեսներ հայտնել են պայթյունի մասին: Վարորդը, ով մենակ է եղել մեքենայում, մահացել է:
Ներկայումս դեպքի վայրում աշխատում են երեք հրշեջ-փրկարարական ջոկատներ: Հրդեհը մարված է:
Վթարի փաստով հետաքննություն է սկսվել։