Պատվաստումների համար գրանցման booking.moh.gov.ge պորտալի վրա կատարվել է զանգվածային կիբերհարձակում,-հայտարարություն է տարածել Վրաստանի առողջապահության նախարարությունը: Հաղորդում է 1tv.ge-ն։
Նրանց խոսքով, մասնագետներն արդեն աշխատում են գրանցման պորտալի վրա` խնդիրը վերացնելու համար:
«Համապատասխան գերատեսչությունները ներգրավված են գործընթացին՝ առաջիկա մի քանի ժամվա ընթացքում թերությունը վերացնելու համար»,-ասված է առողջապահության նախարարության հայտարարության մեջ:
Կորոնավիրուսի պատվաստումների գրանցման https://booking.moh.gov.ge կայքէջն այսօր առավոտից չի աշխատում: