Ըստ Վրաստանի ՆԳՆ-ի, հուլիսի 3-ին, Բաթումիում դանակահարվել էր Գոման գյուղի անչափահաս բնակիչ Մարտուն Ուստյանը, որի արդյունքում բերման է ենթարկվել մեկ անձ՝ Վրաստանի ՔՕ 117-րդ հոդվածով նախատեսված «Դիտավորյալ մարմնական ծանր վնասվածք հասցնելու» մեղադրանքով: Ներքին գործերի նախարարությունը չի մանրամասնել ձերբակալվածի քաղաքացիությունը, սակայն, Jnews-ի հավաստի տեղեկությունների համաձայն, նա Ադրբեջանի քաղաքացի է:
Վրաստանի ՔՕ 117-րդ հոդվածը ենթադրում է. «Առողջությանը մտադրաբար վնաս պատճառել, այսինքն՝ մարմնական վնասվածք, որը կյանքի համար վտանգ է ներկայացնում և հանգեցրել է տեսողության, լսողության, խոսքի կամ որևէ օրգանի կամ դրա ֆոնկցիայի կորստի …, կամ առողջության համար այլ վնաս, վտանգավոր կյանքի համար և կապված աշխատանքի ընդհանուր ունակության առնվազն մեկ երրորդի հստակ կորստի հետ կամ մասնագիտական աշխատունակության ամբողջական կորստի հետ»:
Այս հանցագործությունը պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով՝ զենքի հետ կապված իրավունքների սահմանափակումով կամ առանց դրա: jnews.ge