NASA-ն նախազգուշացրել է ջրհեղեղների թվի աճի մասին

NASA-ն նախազգուշացրել է ջրհեղեղների թվի աճի մասին

Ամերիկյան աերոտիեզերական NASA գործակալությունը նախազգուշացրել է սպառնալիքի մասին, որ 2030-ականներին ջրհեղեղներն ավելի հաճախակի կդառնան։

Գիտնականները եկել են եզրակացության, որ հաջորդ տասնամյակում մակընթացության ժամանակ Միացյալ Նահանգների երկու ափերին էլ սպասվում է ջրհեղեղների քանակի զգալի աճ:

«Լուսնի գրավիտացիոն ձգողականության, ծովի մակարդակի բարձրացման և կլիմայի փոփոխության համադրությունը կհանգեցնի  ամբողջ աշխարհում ափամերձ տարածքների հեղեղումների», – պարզաբանել են մասնագետները։

Հոռետեսական կանխատեսումներով՝ որոշ ամիսների ջրհեղեղները կարող են հաջորդել միմյանց՝ 1-2 օր ընդմիջմամբ։