Բաթումի քաղաքի 51-ամյա բնակչուհին վայր է ընկել շենքի 13-րդ հարկի պատուհանից: Այս մասին հայտնում է «Աջարիա» հեռուստաընկերությունը:
Դեպքը տեղի է ունեցել այսօր կեսօրին ՝ Թբելի Աբուսերիձեի փողոցում: Կինը ընկել է բարձրահարկ շենքի մոտ կայանված մեքենայի վրա: Բազմաթիվ կոտրվածքներով նա հոսպիտալացվել է քաղաքի հիվանդանոցներից մեկում: Նրա վիճակը ծանր է:
Այլ մանրամասներ հայտնի չեն: Հարեւանները չեն բացառում, որ կինը փորձել է ինքնասպան լինել: Նրանք նշում են, որ քրոջ մահից հետո նա սթրեսի մեջ էր:
Դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել: