Հուլիսի 17-21-ը Վրաստանում օդի ջերմաստիճանը կարող է գերազանցել 39 աստիճանը, – այս մասին հայտնում է շրջակա միջավայրի ազգային գործակալությունը:
«Հուլիսի 17-20-ը արևմտյան Վրաստանում և հուլիսի 18-21-ին արևելյան Վրաստանում օդի ջերմաստիճանը կարող է գերազանցել 39 աստիճանը: Օդի սպասվող բարձր ջերմաստիճանը անտառային հրդեհների առաջացման գործոններից մեկն է», – ասված է շրջակա միջավայրի ազգային գործակալության կողմից տարածած հայտարարության մեջ: