Ջավախքում երիտասարդ կինը ժայռից ցած է ընկել և մահացել է

Ջավախքում երիտասարդ կինը ժայռից ցած է ընկել և մահացել է

Դժբախտ դեպք է տեղի ունեցել Բորժոմի հանգստավայրում (Սամցխե֊Ջավախեթի), երիտասարդ կինն ընկել է ժայռից և տեղում մահացել:

Պատահարը տեղի է ունեցել կեսօրին Սադգերի գյուղում: Ըստ վարկածներից մեկի ՝ կինն ինքն է ցած նետվել ժայռից: Նրան տեսել է դիմացի շենքի բնակիչներից մեկը:

Փրկարարները մի քանի ժամ տեւած որոնումներից հետո գտել են մահացածի մարմինը: Տեղում մոբիլիզացվել է շտապօգնության խումբը, սակայն, երբ փրկարարները հայտնաբերել են կնոջը, նա արդեն մահացած է եղել: