Գյուղատնտեսության թշնամին՝ կորոնավիրուսը

Գյուղատնտեսության թշնամին՝ կորոնավիրուսը

Կորոնավիրուսի ամենամեծ հարվածը ստացավ գյուղատնտեսության ոլորտը իր բոլոր ճյուղերով։

Բնակիչներից մեկը նշում է, որ ճանապարհները փակվելու պատճառով անցած տարի չեն կարողացել վաճառել անասուններին, հիմա էլ գնողներ կան, բայց անասունը գին չունի, պահելն էլ հնարավոր չէ, քանի որ խոտի սակավության պատճառով այս տարի գինը շատ բարձր է։ Մեկ հակը արժե 10 լարի։
Խանութներում ամեն ինչ թանկ է գյուղացու կաթն ու պանիրը էժան։

Նինոծմինդայի շրջանի բնակչուհի Ալիման մեզ հետ զրույցում ասում է, որ երբ կորոնավիրուսը և սահմանափակումները չկային, քիչ քանակությամբ կաթնամթերք հաճախ տանում և վաճառում էր Հայաստանում, ճանապարհները փակվեցին և մեծ վնաս կրեց։ Նա նշում է, որ ճիշտ է հիմա ճանապարհները մասամբ բացվել են, բայց հիմա էլ թեստի համար մեծ գումար ծախսելու խնդիրն է, եթե ինքը մի քանի կիլոգրամ պանիր տանի և վաճառի Հայաստանում, ապա ստիպված կլինի 100 լարի վճարել թեստ ունենալու համար, և իր վաճառած գյուղմթերքից ստացված փողը անգամ չի բավականացնի։ Նա նշում է, որ ամեն ինչ շատ վատ է։

Մենք նաև զրույց ունեցանք պանրագործ Արարատ Ղազարյանի հետ ով ասում է, որ կորոնավիրուսը ազդեցություն է գործել պանրագործության վրա։ Նա շեշտում է, որ զբոսաշրջիկների բացակայության պատճառով այս բիզնեսը անկում է ապրել, քանի որ նրանք սպառում էին մեծ քանակությամբ Վրաստանում արտադրված կաթնամթերք.

Մանրամասները՝ աուդիոնյութում.

Radio NOR · Գյուղատնտեսության թշնամին՝ կորոնավիրուսը