Երեք և ավելի երեխա ունեցողներին տրվում է նոր հնարավորություն

Երեք և ավելի երեխա ունեցողներին տրվում է նոր հնարավորություն

«Արտադրիր Վրաստանում» ծրագիրը տարիների ընթացքում, հատկապես քովիդյան պայմաններում, դարձել է փոքր և միջին բիզնեսի աջակցության խիստ հզոր լծակ», – կառավարության նիստի ավարտից հետո հայտարարել է տնտեսության և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան:

Նախարարի խոսքով՝ այժմ ծրագրին ավելանում են նոր կետեր, որոնք ներառված էին նաև գերատեսչության տասնամյա ծրագրում: Առաջին նոր ենթածրագիրը սուբսիդավորվող վարկերն են, որը կվերաբերի յուրաքանչյուր ընտանիքին, որի տանը սեպտեմբերի 1-ից հետո կծնվի նորածին:

«Նորածնի ծնվելուց 12 ամսվա ընթացքում նման ընտանիքը կարող է դիմել բանկ, վերցնել հիպոթեքային վարկ և գնել լրացուցիչ նոր բնակարան, տուն, կհամաֆինանսավորվի 200 հազար լարիի չափով վարկը, իսկ առաջին կամ երկրորդ երեխա ունեցող ընտանիքներին, բանկը կհամաֆինանսավորի գրեթե կեսը: Օրինակի համար՝ եթե այսօր հիփոթեքային վարկը վերցնում են 12%-ով, ապա դրա 6%-ը կվճարի պետությունը, սակայն, եթե խոսքը վերաբերում է երրորդ, չորրորդի և հաջորդող յուրաքանչյուր երեխայի պարագայում համաֆինանսավորումը շատ ավելի բարձր է, մոտ 8%: Սա նշանակում է այն, որ այսօր նման ընտանիքները կարող են հիփոթեքային վարկ վերցնել4%-ով, որպեսզի բարելավվի կենսապայմանները և ստանա հինգ տարի ժամկետով համաֆինանսավորում:

Երկրորդ կատեգորիայի համաֆինանսավորման ծրագրում կհայտնվեն այն ընտանիքները, որոնք այսօր ունեն երեք կամ ավելի երեխա, այսինքն՝ բազմազավակ ընտանիքները, որոնք ինքնաբերաբար կկարողանան օգտվել այս ծրագրից, այսինքն՝ առանց ընտանեկան անդամի համալրման: Նրանք, ովքեր ունեն երեք կամ ավելի երեխա, սեպտեմբերի 1-ից 12 ամսվա ընթացքում կարող են դիմել բանկային հաստատություն՝ բարելավելով իրենց կենսապայմանները, գնել նոր բնակելի տարածք, և այս պարագայում էլ մենք կսուբսիդավորենք բանկի տոկոսների մոտ 2/3-ը:

Հույս ենք հայտնում, որ այս ծրագիրը մեծապես կնպաստի մեր ընտանիքների բարեկեցությանը, կբարելավի կենսապայմանները, և յուրաքանչյուր նոր անդամի ծնունդ յուրաքանչյուր ընտանիքում ոչ միայն մեծ ուրախություն կբերի, այլև կոնկրետ, գործնական օգուտներ»,- հայտարարել է Նաթիա Թուրնավան:tv9news.ge