Համակարգող խորհրդի որոշմամբ` օգոստոսի 14 -ից սեպտեմբերի 4 -ը, 3 շաբաթվա ընթացքում.
Կսահմանփակվի քաղաքային տրանսպորտի շարժը, սահմանափակումը չի տարածվում միջքաղաքային տրանսպորտի վրա.
Փառատոները, ժամանցային միջոցառումները, համերգներն ու սպորտային մրցումները լիովին կսահմանափակվեն.
Երեխաների ժամանցի կենտրոնների աշխատանքը կսահմանափակվի.
Սննդի կետերը կգործեն մինչև ժամը 23:00-ն ՝ ժամը 00: 00 -ի փոխարեն.
Հնարավորինս կխստացվի վերահսկողությունը գործող կանոնակարգերի կիրառման նկատմամբ, ներառյալ սոցիալական միջոցառումների անցկացումը, ինչպիսիք են՝ հարսանիքները և այլն: Հիշեցնենք, որ նման միջոցառումներ կազմակերպելու համար օբյեկտները կտուգանվեն 10 հազար լարիով, իսկ կրկնակի խախտումների դեպքում` ենթակա են փակման։
Պետական գերատեսչություններին հանձնարարվում է աշխատողներին հնարավորության սահմաններում տեղափոխել հեռավար աշխատանքի և խորհուրդը նմանատիպ առաջարկություն է տալիս մասնավոր գործատուներին նույնպես։
Զինվորական բժիշկներից կազմված բրիգադները կներգրավվեն պատվաստման գործընթացում ` առավելագույնի հասցնելու և պատվաստման հասանելիությունը բարձրացնելու համար։
Քաղաքային տրանսպորտի սահմանափակման պայմաններում պետությունը կապահովի բնակչությանը հասնել պատվաստման օբյեկտներ։
Առողջապահության նախարարությունը շարունակում է աշխատել լրացուցիչ մահճակալների մոբիլիզացման ուղղությամբ։
Միևնույն ժամանակ, Համակարգող խորհրդի այսօրվա նիստում Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավարը խորհուրդ է տվել, որ սեպտեմբերից թույլատրվի սննդամթերքի, առողջարանների, ֆիթնես կենտրոնների և նմանատիպ հաստատություններ մուտք գործող անձանց պատվաստումը մեկ պատվաստանյութով կամ ամբողջական կուրսով, կամ էլ՝ վերջին 72 ժամվա ընթացքում կամ վերջին 24 ժամվա ընթացքում հակագենի թեստի բացասական պատասխանի հիման վրա:
«Խորհուրդը կքննարկի հարցը, իսկ հանրությունը կտեղեկացվի ընդունված որոշումների մասին », – ասել է Գիորգի Ղիբրաձեն: