Պատվաստանյութից հրաժարվելու դեպքում պատճառը պահանջել գրավոր ձևով

Պատվաստանյութից հրաժարվելու դեպքում պատճառը պահանջել գրավոր ձևով

Առողջապահության նախարարությունը դիմում է բնակչությանը՝ պատվաստանյութից հրաժարվելու դեպքում պատճառը պահանջել գրավոր ձևով և փաստաթուղթը, իրենց ստորագրած դիմումի հետ միասին, ուղարկել Բժշկական և դեղագործական գործունեության կարգավորման գործակալության էլ. փոստի հասցեին:

Ըստ նախարարության, քաղաքացին կարող է դիմել նաև նախարարության քաղաքացիների ընդունարան:

«Երկրում ակտիվորեն ընթանում է համընդհանուր պատվաստման գործընթացը եւ ամեն օր աճում է պատվաստվածների թիվը: Միևնույն ժամանակ, կան պարբերական դեպքեր, երբ պատվաստում ստացող անձին որոշակի պատճառներով բժիշկը մերժում է պատվաստել և որոշ կասկածելի դեպքերում այդ մերժումը չի համապատասխանում առկա արձանագրությանը:

Վրաստանի բռնազավթված տարածքներից փախստականների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարարությունը դիմում է բնակչությանը՝պատվաստանյութից հրաժարվելու դեպքում պատճառը պահանջել գրավոր ձևով և փաստաթուղթը, իրենց ստորագրած դիմումի հետ միասին, ուղարկել Բժշկական և դեղագործական գործունեության կարգավորման գործակալության էլ. փոստի հասցեին (regagency@moh.ge): Կարող եք նաև գնալ նախարարության քաղաքացիների ընդունելության սրահ: Դիմումը ներկայացնելուց հետո կարգավորող մարմինը կպարզի, թե որքանով է ճիշտ բժշկի որոշումը և արդյոք հիվանդի վիճակը պատվաստման հակացուցում է:

Հիշեցնում ենք, որ ներկայիս համաճարակային պայմանների և վարակվածության բարձր մակարդակի պատճառով պատվաստումը այլընտրանք չունեցող և ամենակարևոր գործիքն է՝ մարդու կյանքը և առողջությունը պաշտպանելու համար», – ասված է առողջապահության նախարարության հայտարարության մեջ:1tv.ge