Անձինք, ովքեր առողջական վիճակի պատճառով չեն կարողանում տեղաշարժվել, կպատվաստվեն տանը

Անձինք, ովքեր առողջական վիճակի պատճառով չեն կարողանում տեղաշարժվել,  կպատվաստվեն տանը

Անձինք, ովքեր իրենց առողջական վիճակի պատճառով չեն կարողանում տեղաշարժվել, Covid-19-ի դեմ կպատվաստվեն տանը: Այդ մասին սոցիալական ցանցում տեղեկատվություն է տարածում առողջապահության նախարարությունը:

«Պատվաստման ծառայությունը տանը ստանալու համար զանգահարեք թեժ գիծ՝ 1522:

Պատվաստանյութի կորստից խուսափելու համար բջջային խմբերը պարբերաբար դուրս են գալիս ըստ պահանջված պատվաստանյութի», – ասված է հաղորդագրության մեջ:1tv.ge