Կարծում եմ, որ աշնանը մենք կսկսենք պատվաստումները 12 տարեկանից, – «Facebook»-ում ասել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեն:
Նա ասաց, որ տարիքային սահմանի իջեցումը քննարկվում է ինչպես իմունիզացման գիտական կոմիտեում, այնպես էլ համակարգող խորհրդում, և երկիրը սպասում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության համապատասխան հանձնարարականին:
«Շատ երկրներ որոշումներ են կայացրել իրենց կարգավորիչների եզրակացությունների հիման վրա և պատվաստում են 12 տարեկանից բարձր դեռահասներին, հիմնականում «Pfizer»-ի և «Moderna»-ի միջոցով, քանի որ այս երկու պատվաստանյութերի կլինիկական փորձարկումներն այս տարիքում ավարտված են և բավականին արդյունավետ: Մենք սպասում ենք Առողջապահության համաշխարհային կազմակերպության և Եվրոպայի դեղամիջոցների գործակալության որոշումներին: Հենց որ այս հանձնարարականները լինեն ուժեղ կարգավորիչների կողմից, իհարկե, կարծում եմ, որ աշնանը մենք կսկսենք պատվաստել այս տարիքի մարդկանց», – ասել է Ամիրան Գամղրելիձեն:1tv.ge