Այն դպրոցները, որտեղ ուսուցիչների և վարչական անձնակազմի 80%-ը կլինի պատվաստված, կարող է խրախուսվել, և այնտեղ ուսումը վերսկսել դասարաններում, – ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար անցկացված վեբինարին ասել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն:
Նա ասել է, որ Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տվյալներով, որն ընդգրկում է նախորդ երկու շաբաթը, դպրոցների ուսուցիչների 30%-ը պատվաստվել է, սակայն կրթության նախարարության անցկացրած հարցման համաձայն, այս ցուցանիշը հասել է 40%-ի:
«Մեր տվյալները երկու շաբաթվա են և պարզ է, որ դրանք կարող են փոխվել երկու շաբաթվա ընթացքում և լավ է, եթե փոխվել են: Մենք դպրոցները կանվանենք անվտանգ այն դեպքում, եթե դպրոցում աշխատող և երեխաների հետ կապ ունեցող ուսուցիչների և վարչական անձնակազմի 80%-ը լինի պատվաստված: Հետևաբար, այնտեղ, որտեղ 80%-ը պատվաստված կլինի, մենք պետք է խրախուսենք նրանց որ ուսումնական տարին սկսեն դասասենյակներում», – ասել է Ամիրան Գամկրելիձեն:
Սակայն, ըստ նրա, եթե համաճարակային իրավիճակն այնպիսին լինի, ինչպիսին այսօր է, Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը չի կարող ուսման սկսելու վերաբերյալ հանձնարարական տալ: