Ի՞նչ եղանակ է սպասվում Վրաստանում

Ի՞նչ եղանակ է սպասվում Վրաստանում

Առաջիկա օրերին Վրաստանում սպասվում է անձրև, կարկուտ և ամպրոպ, հայտնում է Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը:

Օգոստոսի 25-ին և 26-ին հանրապետության առանձին շրջաններում սպասվում է անձրև:

Օդի ջերմաստիճանը Արևմտյան Վրաստանում կտատանվի 28-ից 33 աստիճանի սահմաններում, իսկ Արևելյան Վրաստանում՝ 31-ից 36 աստիճանի սահմաններում:

Օգոստոսի 25-26-ը Թբիլիսիում կդիտվի չոր եղանակ: Օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 32-34 աստիճան: