Մեծ Արագյալի սպորտդահլիճը վերանորոգվում է

Մեծ Արագյալի սպորտդահլիճը վերանորոգվում է

NOR ռադիոն նախկինում հայտնել էր, որ Նինոծմինդայի մունիցիպալիտետի Մեծ Արագյալ գյուղի սպորտդահլիճը գտնվում է շատ վատ վիճակում:

Գյուղի երիտասարդները անցած մեր նյութում նշել էին, որ գյուղում ոչ մի զբաղմունք չկա, իսկ սպորտդահլիճն էլ գտնվում էր ահավոր վատ վիճակում: Սպորտդահլիճում ոչինչ չկա, ոչ մարզագույք, ոչ էլ ջեռուցում:

Այս տարի սկսել են վերանորոգել պորտդահլիճը այսօր՝ օգոստոսի 25 -ին, NOR ռադիոկայանի լրագրողը այցելեց Մեծ Արագյալ գյուղ, որտեղ ականատես եղավ սպորտդահլիճի վերանորոգման աշխատանքներին:

Աշխատանքները իրականացնում է անհատ ձեռներեց Արշալույս Աղջոյանին պատկանող շինարարական ընկերությունը:

Արշալույս Աղջոյանը մեզ հետ զրույցում ասաց. «16 000 լարի գումարը նախատեսվել է «Օգնություն գյուղին» ծրագրով, 10 000 լարի գումար էլ ավելացել է քաղաքապետարանի կողմից: Դահլիճում նորոգվել են առաստաղն ու հատակը, ներկվել է պատերը, տեղադրվել են ջեռուցման համար նախատեսված մարտկոցներ, ինչպես նաեւ բարեկարգվել է հանդերձարանը եւ սպորտային գույքի համար նախատեսված սենյակը»:

Մեծ Արագյալի բնակիչ Համբարձում Հարությունյանը NOR -ի հետ զրույցում ասաց. «Սպորտդահլիճը գտնվում էր վատ վիճակում, սակայն կատարվող աշխատանքներից հետո ավելի է բարեկարգվել է: Երիտասարդները կունենան վայր որտեղ կկարողանան զբաղվել սպորտով: Սպորդահլիճում կա մարզագույքի խնդիր եւս»:

Մանրամասները՝ աուդիոնյութում.

Radio NOR · Մեծ Արագյալի սպորտդահլիճը վերանորոգվում է
Սպորտդահլիճ թե պարզապես չորս պատ
Մեծ Արագյալ գյուղի սպորտդահլիճը նախկինում