Հիվանդությունների վերահսկման եւ հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեի խոսքով, պատվաստված մարդիկ կխրախուսվեն:
Ինչպես հայտարարել է Ամիրան Գամղրելիձեն, շատ խրախուսական միջոցառումներ կլինեն, որպեսզի ավելի շատ մարդիկ պատվաստվեն:
«Մենք օգտագործում ենք տարբեր մասշտաբների և ձևերի միջոցառումներ` հնարավորինս շատ մարդ պատվաստելու համար: Մենք օգոստոսին կունենանք մոտ 700 պատվաստում, ինչը լուրջ առաջընթաց է: Մենք պետք է դա էլ ավելի մեծացնենք սեպտեմբերին: Լավ կլինի, եթե մենք միլիոնի հասնենք: Հուլիսին այս առումով ունեցել ենք 231 հազար պատվաստում:
Մենք պետք է ամեն ինչ միասին անենք սեպտեմբերին, և լրագրողների օգնությունը շատ կարևոր է: Պատվաստումը, ընդհանուր առմամբ, պետք է լինի հիմնական խնդիրը երկրում առաջիկա 2-3 ամիսների ընթացքում, քանի որ պատվաստումներն ավարտում են համաճարակը և նվազեցնում կովիդ-մահացությունը: Վերջին երկու օրերի ընթացքում, երբ ապաքինվածների թիվը գերազանցել է վարակվածների թվին, դրա վրա ազդել են սահմանափակումների կիրառումն ու պատվաստումների աճող ցուցանիշը:
Ինչ վերաբերում է խրախուսանքներին և վիճակախաղին, ապա այս հարցը քննարկվել է նախորդ խորհրդին: Ֆինանսների նախարարությունը հայտնեց, որ հայտարարություն կարվի սեպտեմբերի 1-ին, երբ կլինի այսպես կոչված պարբերական վիճակախաղի խաղարկությունը, խրախուսվելու է որոշ դրամական պարգևներով և դրա վերաբերյալ արդեն մշակվել է սխեմա, վիճակախաղի կապ կունենա մեր բազայի հետ՝ մեկ կամ երկու անգամ պատվաստված մարդկանց բացահայտելու համար, հետևաբար կկայանա խաղարկությունը: Հայտարարությունը կարվի սեպտեմբերի մեկին կամ երկուսին և այն կսկսվի շուտով, ֆինանսների նախարարությունն ակտիվորեն աշխատում է վիճակախաղի ընկերության հետ», – ասաց Գամղրելիձեն:1tv.ge