Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն՝ Ամիրան Գամկրելիձեի խոսքով, ուսումնական գործընթացը կսկսվի հեռավար կարգով:
Մեդիա-վեբինարի ժամանակ խոսելիս, նա նշել է, որ մինչև դրականության ցուցանիշը 4 տոկոսից ցածր չլինի և պատվաստված չլինի վարչական անձնակազմի և մանկավարժների 80 տոկոսը, դպրոցներն ու համալսարանները չեն կարող համարվել անվտանգ միջավայր:
«Կարծում եմ, որ Կրթության նախարարությունը կքննարկի այժմյան իրավիճակը և ուսումը կսկսվի հեռակա կարգով: Հիվանդությունների վերահսկման կենտրոնի հանձնարարականն է, որ դրական ցուցանիշը 4%-ից ցածր լինի, այսօր մենք ունենք 9.43%, և դպրոցի վարչական անձնակազմի և ուսուցիչների 80%-ը պատվաստված չէ: Մենք չենք կարող դպրոցը համարել անվտանգ, ուստի ցանկալի է նրանց պատվաստումը: Այս դեպքում, իհարկե, կլինի քննարկում դպրոցական առկա ուսուցման համար: Ես անձամբ նույն տեսակետն ունեմ համալսարանների վերաբերյալ: Առկա ուսուցման համար անհրաժեշտ է այդ չափանիշները բավարարվել: Պատվաստումը վերաբերում է ոչ միայն պրոֆեսորներին, այլև ուսանողներին», – ասել է Գամկրելիձեն: