Վրաստանի հարավում գտնվող Տավկվետուլա տաճարի վանականը անպարկեշտ բառերով վիրավորել է «Ֆորմուլա» հեռուստաընկերության անձնակազմին և վռնդել համալիրի տարածքից:
Տավկվետուլան Հովհաննես Մկրտչի գլխատման քարանձավային տաճար և տղամարդկանց վանք է (VIII-IX դարեր): Գտնվում է Ասպինձայի մունիցիպալիտետի Միրաշխանի գյուղում (Սամցխե-Ջավախեթիի շրջան): Այս վայրը հատկապես հարգված է, այստեղ են գալիս հարյուրավոր ուխտավորներ:
Ֆորմուլան պնդում է, որ վանքի տարածքում, որը մշակութային ժառանգության օբյեկտ է, անօրինական կերպով ճաշարան է կառուցվում: Երբ հեռուստաալիքի լրագրողները ժամանել են դեպքի վայր՝ տեղեկատվությունը կրկնակի ստուգելու համար, վանական Հովհաննեսը ագրեսիվությամբ է հանդիպել նրանց:
Պատասխանելով մշակութային ժառանգության օբյեկտին վնաս հասցնելու մասին հարցին՝ նա ասել է.
«Ի՞նչ է նշանակում մշակութային ժառանգություն: Խոսում եք հուշարձանի պահպանության մասի՞ն: Ձեր մոր և հոր համար հուշարձան կկանգնեցվի, երբ նրանք մահանան, և այս եկեղեցին կենդանի օրգանիզմ է »:
Հետագայում նա պահանջել է, որ լրագրողները հեռանան: Միեւնույն ժամանակ, նա կոպիտ ձևով է արտահայտվել նրանց հասցեին: Վիրավորանքներից ամենաանվնասը «դեգեներատ» արտահայտությունն է եղել:
Հեռուստաընկերությունը Վրաստանի Պատրիարքարանի մամուլի ծառայությանը հարցրել է այս փաստին հնարավոր արձագանքի մասին: Մինչ այժմ Պատրիարքարանի կողմից ոչ մի պատասխան չի ստացվել:
Տեսանյութը ստորև՝