Հեշտիայի եւս մեկ թաղամասում կանցկացվի գիշերային լուսավորություն

Հեշտիայի  եւս մեկ թաղամասում կանցկացվի գիշերային լուսավորություն

Նինոծմինդայի շրջանի Հեշտիա գյուղի «Վետնամ» կոչվող թաղամասի բնակիչները դիմեցին NOR ռադիոյին լուսաբանելու իրենց հուզող խնդիրների մասին:

Բնակիչներից Ք. Վարդանյանը մեզ հետ զրույցում ասաց. « Մեր թաղամասում էլեկտրական սյունը փտել է եւ ունի փոփոխման կարիք: Ինչպես նաեւ փոփոխման հետ համատեղ պետք է տեղափոխել քանի որ գտնվում է ճանապարի հենց կողքին եւ բեռնատար մեքենաների անցնելուն շատ է խանգարում: Ովքեր որ աշխատում են տվյալ գործին կխնդրեինք որպեսզի ուշադրություն դարձնեին: Մի քանի խոսք էլ ուզում էի ասել գիշերային լուսավորության բացակայության համար: Խոսք տվեցին բայց դեռեւս չեն անցկացրել: Լավ կլիներ որպեսզի փողոցը լուսավորվեր»:

NOR ռադիոկայանը դիմեց Նինոծմինդայի Energo Pro Georgia ընկերությանը՝ որտեղից պատասխանեցին, որ նոր էլեկտրասյուն ստանալուն պես վերոնշյալ սյունը կփոխվի:

Իսկ ինչ վերաբերվում է «Վետնամ» կոչվող թաղամասի գիշերային լուսավորությանը մենք հեռախոսազրույց ունեցանք Հեշտիայի գյուղական համայնքի ներկայացուցիչ Եգոր Քոթոյանի հետ:

Քոթոյանի խոսքով. «Հեշտիայի գյուղամիջյան ճանապարհները մոտավորապես կազմում են 22 կմ որտեղից գիշերային լուսավորություն անցկացված է 3 կմ: Այս տարի ունենք նախատեսած 10 000 լարիի չափով գումար, մրցույթը արդեն կայացել է եւ մոտավորապես մեկ ամիս հետո «Վետնամ» կոչվող թաղամասը լիովին կլուսավորվի»:

Մանրամասները՝ աուդիոձայնագրությունում.

Radio NOR · Հեշտիայի եւս մեկ թաղամասում կանցկացվի գիշերային լուսավորություն