Սեպտեմբերի 6-ից ՀՀ մուտք գործող մինչև 6 տարեկան երեխաները ՊՇՌ թեստ չեն հանձնի

Սեպտեմբերի 6-ից ՀՀ մուտք գործող մինչև 6 տարեկան երեխաները ՊՇՌ թեստ չեն հանձնի

ՀՀ առողջապահության նախարարությունից NOR ռադիոկայանը տեղեկանում է, որ փոփոխվել է ՀՀ մուտք գործելիս ՊՇՌ թեստ հանձնելու պահանջը։

Տեղեկատվության մեջ ասվում է.

«Փոփոխություններ են կատարվել կարանտինի ընթացքում կիրառվող միջոցառումների և սահմանափակումների մասին 2020 թվականի սեպտեմբերի 11-ի «Կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված կարանտին սահմանելու մասին» N 1514-Ն կառավարության որոշման մեջ:
Մասնավորապես փոփոխվել է Հայաստան մուտք գործելիս ՊՇՌ թեստ հանձնելու պահանջը: Այսուհետև երկիր մուտք գործող մինչև 6 տարեկան, 11 ամսական, 29 օրական երեխաները ՊՇՌ թեստ չեն հանձնի: Հիշեցնենք, որ նախկինում պահանջը հանվել էր մինչև 1 տարեկան երեխաների համար»։

Որոշումն ուժի մեջ է մտնում սեպտեմբերի 6-ից: