Միխեիլ Սաակաշվիլին հետաքրքիր չէ, նա քաղաքական անցյալ է. Կախա Կալաձե

Միխեիլ Սաակաշվիլին հետաքրքիր չէ, նա քաղաքական անցյալ է. Կախա Կալաձե

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի խոսքով, Միխեիլ Սաակաշվիլիի Վրաստան ժամանելու թեման հետաքրքիր չէ:

Կալաձեի խոսքով, Սաակաշվիլին քաղաքական անցյալ է և ավելի շատ ժամանակ պետք է հատկացնել՝ խոսելով քաղաքի հետ կապված հետաքրքիր ծրագրերի և առկա խնդիրների մասին:

«Հետաքրքիր չէ, թե ինչու եք այդքան ուշադրություն դարձնում Միխեիլ Սաակաշվիլիին: Կան շատ ավելի կարևոր այլ հարցեր՝ ՏԻՄ ընտրություններ, բազմաթիվ մարտահրավերներ, բազմաթիվ խնդիրներ, մենք ունենք քաղաքի հետ կապված հետաքրքիր ծրագրեր: Կարծում եմ, որ մենք պետք է ավելի շատ ժամանակ հատկացնենք այս գործին, քան Սաակաշվիլիին, որը քաղաքական անցյալ է», – ասել է Կախա Կալաձեն:

Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի բարեփոխումների գործադիր կոմիտեի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին սեպտեմբերի 6-ին «Facebook»-ում հրապարակված տեսանյութում ասել է, որ «անձամբ կժամանի Վրաստան այս ընտրություններին»: 1tv.ge