Գլոբալ տաքացումը և մշտական սառույցի հալոցքը կարող են հանգեցնել անսպասելի վիրուսների «արթնացման»: Այդ մասին հայտարարել է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Ռաե Կվոն Չունգը:
Նրա խոսքով՝ Սիբիրի տայգայում և տունդրայում սառույցի հալվելը կհանգեցնի նրան, որ այդ տարածաշրջանի հնագույն հիվանդություններն ու վիրուսները կարող են կրկին «արթնանալ»:
«Անհնար է կանխատեսել, թե որ վիրուսը, որը գոյություն է ունեցել նախապատմական դարաշրջանում կամ հարյուր հազարավոր տարիներ առաջ, կարող է նորից հայտնվել: Նրանք վերադառնում են։ Ես վստահ եմ, որ կան տարբեր տեսակի վիրուսներ, որոնց մենք երբեք չենք հանդիպել»:
Նա հավելել է, որ մարդկությունը պետք է պատրաստ լինի նման մարտահրավերներին և արագ արձագանքի դրանց: Գրում է shantnews.am-ը