Ի՞նչ քայլեր են արվում բնական գազի բացակայության խնդրի լուծման առումով. Պատգամավորի պատասխանը

Ի՞նչ քայլեր են արվում բնական գազի բացակայության խնդրի լուծման առումով. Պատգամավորի պատասխանը

Օգոստոսի 23-ին NOR ռադիոկայանը Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սումբատ Կյուրեղյանին հրավիրել էր տաղավար՝ հարցազրույցի։

Նինոծմինդայի շրջանի մի շարք գյուղերում բնական գազի բացակայության խնդրի լուծման մասին, Nor-ի այն հարցին, թե ինչ քայլեր են արվում եւ որն է այս խնդրի լուծման հստակ տարբերակը, պատգամավորը ասաց.

«Մենք պարոն Մանուկյանի հետ դիմել ենք համապատասխան կոմիտե, նրանք ուղարկել են մեր գրավոր պահանջը տարածաշրջանային զարգացման նախարարություն, որպեսզի մենք փաստ ունենանք», – ասում է Կյուրեղյանը, հավելելով, որ կարող է փոխանցել մեզ նամակը։

Ավելի ուշ Nor ռադիոկայանը ստացավ նամակը որտեղ գրված է.

«Վրաստանի խորհրդարանի անդամ Սումբատ Կյուրեղյանին։

Ձեր, 2021թ. մարտի 4- ի նամակի առումով հաղորդում ենք, որ նամակում նշված գյուղերում գազաֆիկացման հնարավորության գնահատման նպատակով, հարկավոր է անցկացվի նախագծային հետազոտման աշխատանքներ, որը Վրաստանի կառավարության 2019թ. ապրիլի 5 -ի N 791 և 2020թ. հոկտեմբերի 29-ի N 2120 որշման մեջ հաստատված պլանում նախատեսված չէ։

Տեղեկացնենք, որ նշված արձանագրության շրջանակներում, մասնավորապես, հրամանագրի ուժի մեջ մտնելուց հետո 6 ամիսը մեկ անգամ նախարարությունը նոր առաջարկություններ կներկայացնի Վրաստանի կառավարությանը կամ կկատարի համապատասխան փոփոխություններ»,- ասված է նամակի ամբողջական տեքստում:

Խոսելով գազաֆիկացման կոնկրետ ժամկետների մասին, պատգամավորը նշեց, որ իր կարծիքով եթե նախագիծը մինչև նոր տարի եղավ, ապա այն 100 տոկոսով կֆինանսավորվի եւ հավելյալ տեղեկություն կտրամադրվի գազաֆիկացումը սկսելու ժամկետների մասին:

Սումբատ Կյուրեղյանը ավելի վաղ NOR ռադիոկայանի լրագրողների հետ հարցազրույցներից մեկի ժամանակ նշել էր, որ համաճարակի ընթացքում, այն գյուղերը որոնք չունեն գազաֆիկացում` կստանան աջակցություն։ Հաղորդավարի այն հարցին, թե ինչ աջակցություն ցուցաբերվեց այս ընթացքում, պատգամավորը պատասխանեց.

«Պայմանավորվածություն և խոսակցություն կա նահանգապետարանի հետ, որպեսզի այն գյուղերը որտեղ չկա գազաֆիկացում համապատասխան վառելիք տրամադրվի` սոցիալապես անապահով ընտանիքներին, կամ սոցիալական բաժնի միջոցով նրանց տրամադրվի X գումար»։

Մանրամասները՝ տեսանյութում.