Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի հայրենիք վերադարձին սպասում են ավելի քան 40 հազար կողմնակիցներ։
Այս մասին հայտարարել է ընդդիմադիր «Իրավունք եւ արդարություն» կուսակցության նախագահ, խորհրդարանական պատգամավոր եւ շարժման նախաձեռնող Թակո Չարկվիանին։
Պատգամավորը հավելել է, որ շարժման կողմնակիցները մտադիր են նամակ ուղարկել միջազգային կազմակերպություններին և արևմտյան երկրների դիվանագիտական ներկայացուցչություններին Սաակաշվիլիի Վրաստան վերադառնալու լիակատար աջակցություն ստանալու համար: