Ալբինոս կենդանիներ, որոնց բնությունը «մոռացել է ներկել»

Ալբինոս կենդանիներ, որոնց բնությունը «մոռացել է ներկել»

Ալբինիզմ կամ լսնամաշկություն (լատ.՝ albus, սպիատակ), ի ծնե մաշկի պիգմենտների բացակայություն։ Տարբերակվում են ալբինիզմի լրիվ և մասնակի դեպքեր։

Ալբինոսների մաշկը սպիտակավարդագույն է, մազերն սպիտակ են, աչքերը կարմիր։ Նրանց մաշկը արևի տակ ոչ թե մգանում, այլ այրվում է։ Լսնամաշկությամբ (ալբինիզմ) տառապող անձանց մոտ նկատվում է լուսավախություն, քանի որ լույսի ճառագայթները նրանց աչքի մեջ թափանցում են ոչ միայն բբի, այլև գունակազուրկ ծիածանաթաղանթի միջոցով։

Միջնադարում նրանց այրում էին կրակի վրա համարելով սատանայի օգնականներ։ Շատ աֆրիկյան երկրներում նրանց վտանգ է սպառնում։ Տեղի գուշակները համարում են, որ նրանք ունեն մեծ ուժ և նրանց սպանելու համար մեծ գումարներ են վճարում։ Հաճախ մեկ ալբինոսի համար ավելի շատ են վճարում քան մեկ աֆրիկացու ամբողջ տարվա աշխատածը։ Նրանց համար հաճախ կառուցում են տներ որտեղ նրանք ապահովություն և կրթություն են ստանում։ Վիճակագրության համաձայն սևամորթերի մոտ ավելի շատ են ծնվում քան եվրոպացիների շրջանում։ Սպիտակամաշկ երեխաների 3000-ից մեկը ալբինոս է։ Այսպիսի երեխա ծնվում է եթե երկու ծնողներն էլ ունենում են այսպիսի գեն, որը ռեցեսիվ է։ Ալբինիզմը հազվադեպ հանդիպող բնածին դրսևորում է, որն արտահայտվում է գունային լրիվ բացակայությամբ։ Ալբինիզմը ոչ հազվադեպ զուգորդվում է զարգացման այլ արատների հետ՝ խուլ-համրություն, էպիլեպսիա, գաճաճություն և այլն։ Պիգմենտի բացակայության պատճառով ալբինոսները չափազանց զգայուն են ուլտրամանուշակագույն ճառագայթների նկատմամբ։

Ըստ գիտնականների՝ ալբինիզմն առաջանում է օրգանիզմում տիրոզինազ ֆերմենտների բացակայության արդյունքում։ 

Առաջին անգամ ալբինոսներին մեր թվարկության 1-ին դարում նկարագրել է Պլինիոս Կրտսերը։wikipedia.org

Ալբինոս կենդանիներ