Կորոնավիրուսի դեմ պատվաստումը հասանելի կլինի քրոնիկ հիվանդություններ ունեցող 12 տարեկան երեխաների համար։
Այս մասին որոշում է կայացրել իմունականխարգելման խորհուրդը այսօրվա նիստում:
«Ինչ վերաբերում է 12-ից 15 տարեկան երեխաների պատվաստումներին, ապա մենք խորհուրդ ենք տալիս այս փուլում պատվաստումներ կատարել միայն քրոնիկ հիվանդություններ ունեցող երեխաների համար», – ասել է առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան:
Մինչ այժմ Վրաստանում «Ֆայզեր»-ով պատվաստումը հասանելի էր 16 տարեկանից։