Վրաստանի ներքին գործերի նախարար Վախտանգ Գոմելաուրին հայտարարում է, որ Բաթումիում շենքի փլուզման հետեւանքով փլատակների տակ է մնացել մոտ 10-15 մարդ:
Ինչպես նշել է Վախտանգ Գոմելաուրին, իրավիճակը շատ բարդ է:
«Մի քանի մուտք ունեցող շենքի մի մուտքը փլուզվեց, մենք հետաքննություն սկսեցինք: Մենք կպարզենք, թե որն է փլուզման պատճառը: Մոտ հինգ հարկ է փլուզվել: Մեր տեղեկություններով, փլատակների տակ է մոտ 10-15 հոգի: Երկու հոգի կապի մեջ են, նրանք ողջ են և խոսում են հեռախոսով, բայց չեն կարողանում բացատրել, թե որտեղ են, որ հարկում, չնայած մենք խոսում ենք հեռախոսով: Ներգրավված են հարյուրավոր փրկարարներ: Հնարավոր չէ, որ շատ մարդ բարձրանա, 100 և 200 փրկարար միանգամից բարձրանա, այնուամենայնիվ, փոխարինում ենք իրար, ներգրավված է տեխնիկա: Ներքին գործերի նախարարության ստորաբաժանումները, տեղական ինքնակառավարման մարմինները, քաղաքային ծառայությունները մոբիլիզացված են, և մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի դա հնարավորինս արագ լինի, սակայն այս դեպքում հնարավոր չէ արագ աշխատել, կարող ենք ավելի շատ վնաս պատճառել և ավելի վատ դեպք տեղի ունենա: Մեր փրկարարները շատ բարձր մակարդակով աշխատում են բետոնը փլատակներից հանելու, ողջ մարդկանց դուրս բերելու համար», – ասաց Գոմելաուրին: