Պատվաստանյութի 3-րդ դոզան ու 50-ից բարձր ռիսկային խմբի մարդիկ

Պատվաստանյութի 3-րդ դոզան ու 50-ից բարձր ռիսկային խմբի մարդիկ

Վրաստանի առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան հայտարարում է, որ պատվաստանյութի երրորդ՝ ուժեղացուցիչ դոզան 50 տարեկանից բարձր և բարձր ռիսկային խմբի մարդիկ կարող են ստանալ երկրորդ պատվաստումից վեց ամիս հետո:

Այդ մասին Թամար Գաբունիան հայտարարել է համակարգող խորհրդի ավարտից հետո կայացած ճեպազրույցում:

«Պատվաստումների ծրագրի փոփոխությունները վեց ամսից հետո խթանող դոզայի թույլատրելիությունն է 50 տարեկանից բարձր մարդկանց համար, ովքեր ունեն քրոնիկ հիվանդություն, ներառյալ օրգանների փոխպատվաստում իրականացրած և թույլ իմունային համակարգ ունեցողները: Այն անձինք, ովքեր արդեն ստացել են որևէ պատվաստանյութի երկու դեղաչափ, կարող են ուժեղացուցիչ դոզա ստանալ երկրորդ պատվաստումից վեց ամիս հետո: Խթանող դոզան տրվում է ինչպես «Pfizer»-ի, այնպես էլ՝ «Sinopharm» կամ «Sinovac» պատվաստանյութի միջոցով, եթե անձը նախկինում պատվաստվել է, սակայն խթանող դոզան չի թույլատրվում «Astrazeneca» պատվաստանյութով, թեև «Astrazeneca»-ով պատվաստված անձը կարող է ուժեղացուցիչ դոզա ստանալ «Pfizer» պատվաստանյութով:

Առաջին խումբը, ով պետք է ստանա խթանող դոզան, կկարողանա դա անել արդեն հոկտեմբերի վերջին, եթե համապատասխանում է չափանիշների: Իհարկե, դա վերաբերում է բժշկական անձնակազմին և բարձր ռիսկի մասնագետներին, ովքեր աշխատում են փակ հաստատություններում»,- ասաց Թամար Գաբունիան: