Վիճակագրության ազգային ծառայության տվյալների համաձայն, 2021 թվականի առաջին երեք եռամսյակներում Վրաստանում ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհվել է 305 մարդ։ Ընդհանուր առմամբ երկրում գրանցվել է ճանապարհատրանսպորտային 4 335 պատահար։ Դրանցից 123-ի պատճառը եղել է հարբեցողությունը, տուժել է 5 746 մարդ։
Միևնույն ժամանակ, ըստ Վիճակագրության ազգային ծառայության տվյալների, 2021 թվականի առաջին երեք եռամսյակում երկրում գրանցվել է 9 137 հրդեհ, որի հետևանքով զոհվել է 33, վիրավորվել՝ 122-ը։ Հրդեհների հետեւանքով ամբողջ երկրում ավերվել է 330 շենք։
Ըստ Վիճակագրության ազգային ծառայության տվյալների, այս տարվա առաջին երեք եռամսյակում թրաֆիքինգի հոդվածով կատարվել է ինը հանցագործություն, որից հինգը հարուցվել է ՆԳՆ-ի կողմից։ 1tv.ge