Ինֆեկցիոն հիվանդությունների, ՁԻԱՀ-ի և կլինիկական իմունոլոգիայի կենտրոնի տվյալներով, 2021 թվականի նոյեմբերի 11-ի դրությամբ գրանցվել է 457 նոր դեպք։ Անցած տարվա համապատասխան ժամանակահատվածում հայտնաբերվել է 471 նոր դեպք։
Ինֆեկցիոն հիվանդությունների, ՁԻԱՀ-ի և կլինիկական իմունոլոգիայի կենտրոնի տվյալներով, Վրաստանում գրանցված է ՄԻԱՎ-ով վարակված 9089 մարդ, այդ թվում՝ 6795 տղամարդ և 2294 կին։ Հիվանդների մեծամասնությունը 29-ից 39 տարեկան են։ ՁԻԱՀ է զարգացել 4441 հիվանդի մոտ։ Մահացել է 1889 հիվանդ։ Նոյեմբերի 11-ի դրությամբ ՄԻԱՎ բուժում է ստանում 5709 հիվանդ։ Նրանց թվում է 43 երեխա։
Փոխանցման միջոցով գրանցված դեպքերի բաշխվածությունը հետևյալն է. 35.1% (3187)՝ թմրամիջոցների ներարկիչ օգտագործողներ, 50.1% (4557) – վարակված հետերոսեքսուալ կապի արդյունքում, 12,6% (1141) – տղամարդիկ, ովքեր սեռական հարաբերություններ ունեն տղամարդկանց հետ, 1.2% (113) – վարակվել է ուղղահայաց փոխանցման միջոցով, 0.5% (41) – արյուն ստացող, 0.5% (50) – փոխանցման ուղին անհայտ է:
ՄԻԱՎ վարակի դեպքերի մեծ մասը գրանցված է Թբիլիսիում (3410 դեպք, որից 87-ը օտարերկրյա քաղաքացիներ են, 2-ը՝ անհայտ); Սամեգրելոյում 1216, այնուհետեւ Իմերեթում՝ 1088, Աջարիայում 1045, Աբխազիայում (536), Կախեթիում (453), Քվեմո Քարթլիում (521), Շիդա Քարթլիում (346), Գուրիայում (193); Սամցխե-Ջավախեթիում (124) և այլն։
Վրաստանում գրանացվել է ՄԻԱՎ-ով վարակված 120 երեխա։ Նրանցից 72-ը՝ տղա, 48-ը՝ աղջիկ։ 30-ը մահացել է: Երեքը հեռացել են երկրից:1tv.ge