Սարգիս Սահակյանը մահացել է մինչ Ախալքալաքի հիվանդանոց հասնելը | ՊՆ ներկայացուցիչ

Սարգիս Սահակյանը մահացել է մինչ Ախալքալաքի հիվանդանոց հասնելը | ՊՆ ներկայացուցիչ

NOR ռադիոկայանը այսօր հեռախոսակապ հաստատեց ՊՆ մամլո խոսնակի հետ՝ պարզաբանելու 19-ամյա զինծառայողի մահվան պատճառը։ Ռադոկյանին ասացին, որ տղան մահացել է մինչ Ախալքալաքի հիվանդանոց հասնելը, ուր տեղափոխվել է առողջական վիճակի վատթարացման պատճառով։ 19-ամյա Սարգիս Սահակյանի մահվան դեպքը քննվում է։

Հիշեցնենք, որ Նոյեմբերի 18-ին մահացել է նորակոչիկ զինծառայող, Նինոծմինդայի մունիցիպալիտետի Փոկա գյուղի բնակիչ Սարգիս Սահակյանը։ Սարգիսը մահացել է ստամոքսի վիրահատությունից մի քանի օր անց։

Նշենք, որ 19-ամյա Սարգիս Սահակյանը ծառայում էր Ախալքալաքի զորամասում։ Նոյեմբերի 11-ին Ախալցխայի ուղեգրային հիվանդանոցում նա ստամոքսի խոցի վիրահատության է ենթարկվել։ Ընտանիքը տեղեկացվել է հաջորդ օրը։ Սարգիս Սահակյանը նոյեմբերի 16-ին դուրս է գրվել, սակայն կլինիկան հիվանդից պահանջել է վերադառնալ զինվորական հոսպիտալ։ Նոյեմբերի 18-ին, ժամը 13:30-ի սահմաններում, զանգահարել են ընտանիքին և հայտնել, որ զինծառայողը մահացել է։