12 միլիոնանոց ասֆալտի 12 մետրանոց ճեղքը վերջապես վերանորոգվեց

12 միլիոնանոց ասֆալտի 12 մետրանոց ճեղքը վերջապես վերանորոգվեց

Նոյեմբերի 6-ից «Ջավախավտոգզա» ընկերությունը սկսել էր մասնակի վերանորոգել Օրլովկա-Գորելովկա ճանապարհահատվածը։ Հանվեց ասֆալտի վերին շերտը և տեղը լցվեց նորը։ Աշխատանքների պատասխանատուն մեզ հայտնեց, որ վերանորոգումը նախատեսված է մինչև Գորելովկա։ Սակայն ասֆալտի վերանորոգման աշխատանքներ կատարվեցին նաև Ժդանովական գյուղի սկզբնամասում։

Բացի այդ ամբողջությամբ վերանորոգվեց 12 մետրանոց հայտնի ճեղքը, որի մասին NOR ռադիոկայանը բազմիցս է լուսաբանել։

Այս թեմայով ընթերցեք՝

Հիշեցնենք՝ Օրլովկա – Բավրա ասֆալտապատ ճանապարհը ժամկետի ավարտից 3 անգամ շուտ 12 մետր երկարությամբ ճաքել էր։

Խոշոր ճաքը գոյացել էր Ժդանովականի մոտակայքում գտնվող կամրջի անմիջապես վերևում։ Կամուրջը ճանապարհի հիմքի փոփոխման հետ միաժամանակ հիմնովի փոխվել էր և տեղադրվել բետոնե նոր օղակներ։ Ասֆալտապատումից հինգ ամիս անց կամուրջը նստվածք էր տվել և ճանապարհի այդ հատվածը գոգավորվել էր, ինչի հոտևանքով էլ ուղիղ 12 մետր երկարությամբ ճաք էր առաջացել ասֆալտի վրա։

Հիշեցնենք՝ որ երկու տարի ժամկետ ունեցող նախագծի մրցույթը շահել էր «Սակմիլսադենմշենի» ընկերությունը ` 12 000 000 լարիի դիմաց:

Նախագծի համաձայն ասֆալտապատվել է 14 կմ 600 մետր երկարությամբ ճանապարհահատվածը: Ինչպես ավելի վաղ տեղեկացել էինք , «Սակմիլսադենմշենի» ընկերության տնօրեն Ավթանդիլ Լոմբաձեից, նախագիծը հաշվի է առել այս ուղղությամբ երթեւեկող թե՛ բեռնատարները թե՛ կլիմայական պայմանները: Ընկերությունը պարտավոր էր երկու տարվա ընթացքում վերահսկել ճանապարհը եւ վնասվելու դեպքում վերանորոգել այն:

Ժամկետը չլրացած նշված ճանապարհահտվածը արդեն մի քանի անգամ վերանորոգվել է։

Նշենք որ ասֆալտի ժամկետը լրացավ սույն թվականի նոյեմբերին։ Այս ճանապարհահատվածի ասֆալտապատումը ավարտվել էր 2019թ. նոյեմբերին։