Քարե դար, կամ Փարվանայի քարքարոտ ու անտանելի ճանապարհները | Ֆոտո

Քարե դար, կամ Փարվանայի քարքարոտ ու անտանելի ճանապարհները | Ֆոտո

Նինոծմինդայի շրջանի Փարվանա գյուղը ունի բազմաթիվ խնդիրներ, որոնց մի մասին Nor ռադիոկայանը օրեր առաջ անդրադարձել էր։

Փարվանա գյուղի կարևոր և անլուծելի խնդիրներից մեկը հանդիսանում է գյուղամիջյան ճանապարհների վատ վիճակը։ Ճանապարհների վրա առկա են խոշոր քարեր ու փոսեր։ Բացի այդ մի քանի տեղով «Աջակցություն գյուղին» ծրագրով ճանապարհները հարթեցրել և լցոնել են կավով, սակայն անձրևաջրերը դա էլ են սրբել տարել՝ ճանապարհները կանգնեցնելով ավելի վատ վիճակի առաջ։

Ճանապարհների վիճակից մեծ դժոգոհություն են հայտնում բնակիչները, նշելով, որ մեքենայով հիվանդ տեղափոխելը գրեթե անհնար է, եթե այդ դեպքում շտապես էլ, ապա մեքենան կկոտրվի։

Բնակիչները նաև դժգոհում են Քարավան Սարայի մոտ կառուցված կամրջից։ Բանն այն է, որ կամուրջը ճանապարհի մակերևույթից բարձր է, և մեկ այլ ճանապարհի հետ թեքությունը չի համընկնում, ուստի բեռնատար մեքենայով անցնելիս վարորդները մեծ դժվարության առաջ են կանգնում։

Նորակառույց կամուրջը, որի եզրային հատվածները դուրս են եկել լիցքի տակից

Բացի այդ գյուղի գերեզմանատան ճանապարհը «Աջակցություն գյուղին» ծրագրով հարթեցվել է խոշոր քարերով։ Այդտեղով անցնելը եւս մեծ դժվարություն է բնակիչների համար:

«Նկարեք, որ դա էլ տեսնեն»,- ասում են բնակիչները։

Գերեզմանատան ճանապարհը

Մանրամասները՝ աուդիոնյութում.

Radio NOR · Փարվանա Գյուղի Անմխիթար Ճանապարհները.MP3
Գերեզմանատան ճանապարհի խոշոր քարերը
Նորակառույց կամուրջը, որը բարձր է կենտրոնական ճանապարհի մակերևույթից